ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Հարավային Կորեան ու Չինաստանը հետաքրքրված են ՀՀ-ում նոր ատոմակայանի կառուցմամբ


ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Հարավային Կորեան ու Չինաստանը հետաքրքրված են ՀՀ-ում նոր ատոմակայանի կառուցմամբ
Հուլիս 16 12:18 2024

Հայաստանը դեռ չի կողմնորոշվել ատոմակայանի նոր էներգաբլոկի մոդելի հարցում։ Բանակցություններ են ընթանում այն ​​երկրների հետ, որոնք տեխնոլոգիաների պոտենցիալ մատակարարներ են, և, ինչպես պարզվում է, դրանք բավականին քիչ են։ «Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Հարավային Կորեան և Չինաստանը», - DW-ի հետ հարցազրույցում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։

Դեռևս 2023 թվականի հուլիսին ՀՀ կառավարությունը աշխատանքային խումբ է ուղարկել ԱՄՆ, որը ծանոթացել է ամերիկյան միջուկային տեխնոլոգիաներին, փոքր մոդուլային ռեակտորներին և դրանց մշակումներին։ Փոքր մոդուլային ռեակտորները (SMRs), որոնք նաև հայտնի են որպես «մինի ատոմակայաններ», ավելի քան մեկ տասնամյակ մասնագիտական ​​և քաղաքական բանավեճի թեմա են: Շատ փորձագետներ դրանք համարում են ապագայի խոստումնալից ատոմակայաններ։ Այդ մասին գրում է DW-ի սյունակագիր Արշալույս Մղդեսյանը։