Դոլարի փոխարժեքը նվազել է


Դոլարի փոխարժեքը նվազել է
Հուլիս 15 18:29 2024

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 15-ին, կազմել է 387.81 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.19 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 423.14 դրամ (աճել է 0.61 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  503.38 դրամ (աճել է 0.49 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.42 դրամ (աճել է 0.01 դրամով):

 Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386  դրամով, վաճառվում է 389.5-392 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 414-419 դրամով, վաճառվում է 426-431 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.89-4.35 դրամով, վաճառվում է 4.47-5.01 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 386 դրամով, վաճառվում՝ 389.5 դրամով:

Եվրոն գնվում է 420 դրամով, վաճառվում է 424-425 դրամով:

Ռուբլին գնվում է 4.32 դրամով, վաճառվում է 4.42 դրամով: