Քիմ Քարդաշյանը նոր լուսանկարներ է հրապարկել Ասիայի ամենահարուստ մարդու որդու հարսանեկան տոնակատարություններից


Քիմ Քարդաշյանը նոր լուսանկարներ է հրապարկել Ասիայի ամենահարուստ մարդու որդու հարսանեկան տոնակատարություններից
Հուլիս 14 16:07 2024

Ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը, որը կրտսեր քրոջ՝ Քլոյե Քարդաշյանի հետ հրավիրված է Ասիայի ամենահարուստ մարդու՝ հնդիկ գործարար Մուքեշ Ամբանիի որդու հարսանեկան արարողությանը, նոր լուսանկարներ է հրապարակել Մումբայ քաղաքից:

 

43-ամյա աստղը ցույց է տվել՝ ինչ տեսքով է մասնակցել հարսանեկան եռօրյա տոնակատարություննների շրջանակում կազմակերպված հերթական միջոցառմանը,գրում է Daily Mail-ը:

 

Քարդաշյանը կրել է ալ կարմիր զգեստ և թանկարժեք կանաչ քարերով ճոխ գլխազարդ:

 

 

Նշենք, որ տոնական արարողությունը մեկնարկել է ուրբաթ և կավարտի կիրակի: Փեսան՝ Անանտ Ամբանին, ամուսնանում է մեկ այլ մեծահարուստ ընտանիքի ներկայացուցչի՝ Ռադհիկա Մերչանտի հետ:

 

Հյուրերի ցանկում են Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, ԱՄՆ նախկին նախագահի ավագ դուստր Իվանկա Թրամփը, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, Դեյվիդ և Վիկտորիա Բեքհեմները և այլ աստղեր, քաղաքական գործիչներ:

 

Պարբերականը մանրամասնում է, որ 67-ամյա Մուքեշ Ամբանին զույգին արդեն նվիրել է շքեղ վիլլա Դուբայի Palm Jumeriah-ում: Այն ունի տասը ննջասենյակ և սեփական մասնավոր լողափ: Զույգին նաև տրվել է Bentley Continental GTC Speed մեքենա և պատվերով պատրաստված զարդերի ու հագուստի շլացուցիչ հավաքածու՝ մի քանի միլիոն դոլար արժողությամբ:

 

Ամբանիի կինը՝ 60-ամյա Նիտան, հարսին նվիրել է մեծ մարգարիտով և ադամանդներով մանյակ՝ 15 միլիոն դոլար արժողությամբ, իսկ որդուն՝ 4 միլիոն դոլար արժողությամբ Cartier բրոշ:

Ամբանիները նաև պատվիրել են 100 մասնավոր ինքնաթիռ, որպեսզի իրենց հայտնի հյուրերին ամբողջ աշխարհից Հնդկաստան տեղափոխեն տոնակատարությունների համար: Մումբայի բոլոր հինգ աստղանի հյուրանոցները հյուրերի համար ամրագրված են և վճարված Ամբանի ընտանիքի կողմից:It takes some effort to upstage the bride when the wedding bill comes in atn an eye-watering £250million, but Kim Kardashian very nearly managed it on Saturday eveningKim conjured images of Aladdin's Princess Jasmine in a stunning red gown as she attended the wedding of India 's richest man Anant Ambani to pharmaceuticals heiress Radhika MerchantThe reality TV star rounded off the look with emerald green jewels from Lorraine Schwartz, among them earrings, rings and an intricately designed headpiece