Բախվել են ավտոմեքենան ու մոպեդը. վերջինը կողաշրջվել է, օտարերկրացի մոպեդավարը հիվանդանոցում է


Բախվել են ավտոմեքենան ու մոպեդը. վերջինը կողաշրջվել է, օտարերկրացի մոպեդավարը հիվանդանոցում է
Հուլիս 13 19:41 2024

Հուլիսի 13-ին մոպեդի ու ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի 2-րդ գյուղ տանող հատվածում նոր կառուցվող ճանապարհին, բախվել են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը, ում առաջինը օգնության է հասել «Ford»-ի վարորդը, տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոպեդավարի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ մոպեդավարը ազգությամբ հնդիկ է: