Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն շարունակում է թանկանալ


Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն շարունակում է թանկանալ
Հուլիս 12 16:09 2024

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 12-ին, կազմել է 388.00 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.45 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 422.53 դրամ (աճել է 1.06 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  502.89 դրամ (աճել է 2.72 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.41 դրամ (նվազել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386  դրամով, վաճառվում է 390-392 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 410-418 դրամով, վաճառվում է 426-430 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.90-4.36 դրամով, վաճառվում է 4.47-5.02 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 386 դրամով, վաճառվում՝ 389.5 դրամով:

Եվրոն գնվում է 419 դրամով, վաճառվում է 423 դրամով:

Ռուբլին գնվում է 4.32 դրամով, վաճառվում է 4.42 դրամով: