Հռիփսիմե Խուրշուդյան. Վերջ... ավարտեցի իմ սպորտային կարիերան


Հռիփսիմե Խուրշուդյան. Վերջ... ավարտեցի իմ սպորտային կարիերան
Հուլիս 9 11:44 2024

Ծանրամարտի  Եվրոպայի չեմպիոն, 2023, 2024 թվականների բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը հայտարարում է սպորտային կարիերան ավարտելու մասին։ 

«Վերջ...

Պաշտոնապես հայտարարում եմ, որ ավարտեցի իմ սպորտային կարիերան։ 

 25 տարի լինել ծանրամարտում և հրաժեշտ տալ,  այդքան էլ հեշտ չէ, քանի որ ինձնով է սկսվել կանանց ծանրամարտը Հայաստանում:

5 տարիների ընթացքում ունեցել եմ հաղթանակներ, պարտություններ, վնասվածքներ, բայց ինձ ուժ են տվել իմ ընտանիքի անդամները և իմ հայ ազգը»,- գրել է Խուրշուդյանը։