Կոտայքում «Toyota»-ն բախվել է ծառերին, ապա բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջվել


Կոտայքում «Toyota»-ն բախվել է ծառերին, ապա բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջվել
Հուլիս 2 16:21 2024

Այսօր՝ հուլիսի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում 46-ամյա Էդգար Հարությունյանը իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքնայով Երևան-Սևան ավտոճանապարհի 32 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջվել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Շտապօգնության բժիշկները օգնություն են ցուցաբերել վարորդին, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: