Սամվել Սիրամարգյանը՝ բռնցքամարտի պատանեկան ԵԱ-ի չեմպիոն


Սամվել Սիրամարգյանը՝ բռնցքամարտի պատանեկան ԵԱ-ի չեմպիոն
Հուլիս 1 08:56 2024

Բոսնիա և Հերցոգովինայում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ևս մեկ չեմպիոն ունի։

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայից, Սամվել Սիրամարգյանը հաղթել է ռուս մրցակցին՝ դառնալով մրցաշարի չեմպիոն։

Հիշեցնենք՝ ավելի վաղ չեմպիոն էին դարձել նաև Սիմոն Սիմոնյանն ու Համեստ Աֆրիկյանը, իսկ Ալեքս Պետրոսյանն ու Սյուզաննա Իշխանյանը նվաճել էին արծաթե մեդալներ։