Ցանկությունս է, որ այս լուսանկարի հարգարժան մարդիկ կրկին լուսանկարվեն այս նույն վայրում` Արցախում․ Տիգրան Աբրահամյան


Ցանկությունս է, որ այս լուսանկարի հարգարժան մարդիկ կրկին լուսանկարվեն այս նույն վայրում` Արցախում․ Տիգրան Աբրահամյան
Հունիս 30 20:41 2024

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Բազմաթիվ բառերի, մաղթանքների և էմոցիաների փոխարեն:

 

Ցանկությունս է, որ այս լուսանկարի հարգարժան մարդիկ, միասին հնարավորություն ստանան լուսանկարվել այս նույն վայրում` Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Եղիշե Առաքյալի վանքում:

 
 

2019-ի աշնանը, երբ նախագահների հետ ուխտագնացության էի գնում, ողջ ճանապարհին վայելում և անմահացնում այդ պահի ամոռանալի դրվագները, մտքովս չէր անցնում, որ դրանից 5 տարի հետո, այսպիսի հուզմունքով, կարոտով կբացեի անձնական արխիվս:

 

Ես ինքս մեր, մեր ժողովրդի հետ տեղի ունեցածի հետ չե´մ համակերպվել և չե´մ համակերպվելու: Եվ իմ նման շատ-շետերը:

 

Նախագահ Սերժ Սարգսյանի դեմքից, խոսքից և վարքագծից կարելի է կարդալ նրա մտքինն ու ապրումները, որը ոչ թե հիասթափության, այլ լուծումների անվերջ փնտրտուքների հետևանք են:

 

Շնորհավորում եմ պարոն նախագահ: 

ՀԳ. Լուսանկարն իմ անձնական արխիվից է, որն ինքս եմ արել ու առաջին անգամ եմ հրապարակում»: