Մարտի 1-ը սադրողը սև շարֆով էր, հունիսի 12-ի սադրողը՝ սև փողկապով. Հովհաննես Խուդոյան


Մարտի 1-ը սադրողը սև շարֆով էր, հունիսի 12-ի սադրողը՝ սև փողկապով. Հովհաննես Խուդոյան
Հունիս 29 11:31 2024

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է․

«Առհասարակ, շատ առումներով է սխալ համեմատել մարտի 1-ը ու հունիսի 12-ը։ 

Մարտի 1-ին ոստիկանների կողմից հրազեն է կիրառվել /օդ են կրակել/, հունիսի 12-ին՝ ոչ

Մարտի 1-ին զոհեր են եղել, հունիսի 12-ին՝ ոչ։

Մարտի 1-ին ավելի վտանգավոր եղանակով են կիրառվել հատուկ միջոց չերյոմուխաները /նաև մահվան պատճառ դառնալով/, հունիսի 12-ին սխալ և ապօրինի են օգտագործվել լուսաձայնային նռնակները՝ ծանր մարմնական վնասվածք պատճառելով։

Մարտի 1-ին ցուցարարների մեջ հրազենով զինված անձինք են եղել, հունիսի 12-ին՝ ոչ։

Մարտի 1-ին հրկիզումներով, գույք վնասելով ու խանութներ կոտրելով զանգվածային անկարգություններ են եղել, հունիսի 12-ին՝ ոչ։

Մարտի 1-ին մարտական նռնակ է նետվել ոստիկանների շարքի մեջ/ առաջին մահվան պատճառ դառնալով/, հունիսի 12-ին՝ ոչ։

Մարտի 1-ին մոլոտովի կոկտեյլներ են նետվել ոստիկանական շարքերի վրա, հունիսի 12-ին՝ պլաստիկ շշեր։ 

Մարտի 1-ը սադրողը սև շարֆով էր, հունիսի 12-ի սադրողը՝ սև փողկապով»։