Ապշելիք է՝ ո՞նց են մեզ ներշնչել, որ ամեն ինչ կորցրած է, լո՞ւրջ, իսկ ես համոզված եմ, որ ոչ


Ապշելիք է՝ ո՞նց են մեզ ներշնչել, որ ամեն ինչ կորցրած է, լո՞ւրջ, իսկ ես համոզված եմ, որ ոչ
Հունիս 24 08:45 2024

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․ «ՀՀ սահմանին կանգնած հայ զինվորից մինչ Ստեփանակերտ ուղիղ գծով 32 կիլոմետր է։ Շուշի՝ 25 կիլոմետր։ Քարվաճառ՝ 7 կիլոմետր։ Հադրութ՝ 40 կիլոմետր…

Ավելին ասեմ՝ Գանձակը ՀՀ սահմանից ընդամենը 55 կիլոմետր է հեռու։ 

Կասեք՝ ի՞նչ կապ ունեն հեռավորությունները։ Ոչ մի։ Մանավանդ մեր ժամանակներում այս «հեռավորություններն» իսկապես ոչ մի կապ չունեն։ Բոլոր ուղղություններով տուն գնալը մեկ օրվա ճամփա է։ 

Կամք ու նպատակ լինի։ Կամք ու նպատակ… Ահա, թե որ հարթությունում է կռիվ տարվում մեր ժողովրդի դեմ։ Ահա, թե որտեղ ենք պարտվել մեր թշնամուն։ Ու հիմա մտածում եմ՝ ապշելիք է՝ ո՞նց են էլի մեզ ներշնչել, որ վերջ՝ ամեն ինչ կորցրած է։ Լուր՞րջ։ Իսկ ես համոզված եմ, որ ոչ։ Ու վերականգնումը պետք է մեր նպատակը դառնա։ Մեր իսկական ու միակ նպատակը։ 

Վաղ թե ուշ այդ մեկ օրվա ճամփեն պետք է անցնենք։ Այլ տարբերակ չունենք։ Չանցնենք` կորած ենք։ Ու այդ որոշումը մենք պետք է այսօր կայացնենք։ Անհատապես և ազգովի։

P.S. Կյանքումս միայն մեկ նպատակ եմ ունեցել՝ մեր հարազատ Ոսկանապատում խորոված անել։ Այս պահին գոյություն ունեցող մեր սահմանից մինչ Ոսկանապատ ընդամենը 35 կիլոմետր է։ Նույնը, ինչ Երևանից Հրազդան։ Ու ես պիտի հավատամ, որ երազանքներս, նպատակներս, ուժն ու կարողությունս 35 կիլոմետրի էլ չեն բավարարի՞»։