ԱԱԾ-ը տնօրենը մերժում է Փաշինյանի՝ Կոնդի առանձնատուն տեղափոխվելու առաջարկը․ «Հրապարակ»


ԱԱԾ-ը տնօրենը մերժում է Փաշինյանի՝ Կոնդի առանձնատուն տեղափոխվելու առաջարկը․ «Հրապարակ»
Հունիս 8 08:19 2024

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանությունների հակառուսական քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանի եւ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի ու ԱԱԾ հին կազմի հարաբերություններում խոր անջրպետ է առաջացրել: Այս կառույցը, որպես կանոն, պրոռուսական է, նաեւ դրանով է պայմանավորված, որ Փաշինյանը վերջին տարիներին հետեւողականորեն փոքրացնում, թուլացնում է այն՝ ուժեղացնելով եվրոպական կողմնորոշման կառույցները: Իսկ Արմեն Աբազյանը մեկ այլ հարցում էլ է հակադրվում Փաշինյանին․ քանի տարի է՝ մերժում է կառավարական ամառանոցի բնակիչ դառնալու նրա առաջարկը։

Օրենքը, հիշեցնենք, նվազ թվով պաշտոնյաների է թույլատրում բնակվել Կոնդի առանձնատներում, մեկն ԱԱԾ տնօրենն է, ում համար նույնիսկ առանձնատուն են պատրաստել, բայց նա հրաժարվել է տեղափոխվել: Չնայած Փաշինյանն ամեն ինչ արել է, որ նա տեղափոխվի: Այդ դեպքում կարող էր գիշերվա ժամը 2-ին ներխուժել նրա տուն կամ հրավիրել իր մոտ՝ իր կասկածները եւ գիշերային մղձավանջները փարատելու: Նաեւ դա է պատճառը, որ Աբազյանը չի վայելում վարչապետի վստահությունը, եւ մի հարմար պահի նրան ազատելու են պաշտոնից։ Հիշեցնենք, որ այս պահին ամառանոցներում 3 ընտանիք է ապրում՝ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի եւ Ալեն Սիմոնյանի:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 08․ 06․ 24 թ համարում։