Կառավարությունը որքան փոխհատուցում է տրամադրելու կիրանցիներին․ «Հրապարակ»


Կառավարությունը որքան փոխհատուցում է տրամադրելու կիրանցիներին․ «Հրապարակ»
Հունիս 7 10:00 2024

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Կիրանցում սահմանազատման հետեւանքով սեփականությունից զրկված մարդկանց մեծ մասը, ըստ լուրերի, համաձայնել է կառավարության փոխհատուցման առաջարկին եւ դիմումներ գրել, սակայն շարունակում են հույժ գաղտնի պահել փոխհատուցման չափը թե՛ տների, թե՛ հողերի, թե՛ կրպակների մասով։ Փոխարենը ասեկոսեներ են շրջում, թե տների համար կառավարությունը 70-100 հազար դոլարի չափով փոխհատուցում է խոստացել, մի քիչ ավելի պակաս՝ մյուս շինությունների ու հողատարածքների համար։

Երեկ մեզ ասացին, որ կիրանցեցի Խանումը, ով մինչեւ վերջին պահը պայքարում էր եւ դեմ էր փոխհատուցման առաջարկին, համաձայնել է` տեղափոխվելու է Իջեւան, որտեղ իշխանությունները նրա համար բնակարան են վարձակալել։ Տիկին Խանումի տունը սահմանազատման հետեւանքով ադրբեջանցիներին անցած երկու տներից մեկն է։ Մյուսն էլ Մհերն է, ով օրեր առաջ սկսել էր քանդել իր տունը, որ ադրբեջանցիներին չմնա։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 07․ 06․ 24 թ համարում։