Ժամը 08։51-ի դրությամբ՝ բոլոր ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է


Ժամը 08։51-ի դրությամբ՝ բոլոր ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է
Հունիս 7 09:49 2024

ՆԳՆ Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնել Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունից։

Հունիսի 7-ի ժամը 08։51-ի դրությամբ բոլոր ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է։ Տեղում հերթապահում է Փրկարար ծառայության 3 մարտական հաշվարկ՝ պարբերաբար իրականացնելով հովացման և սառեցման աշխատանքներ:
 
Դեպքի վայրում ընդհանուր աշխատանքները ղեկավարել է ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։