ՀԱՕԿ-ը երեխաների համար մարզական տոն է կազմակերպել (Տեսանյութ)


ՀԱՕԿ-ը երեխաների համար մարզական տոն է կազմակերպել (Տեսանյութ)
Հունիս 1 21:31 2024

Հունիսի 1-ին՝ մանուկների տոնին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծռուկյանի նախաձեռնությամբ անցկացվել է մրցաշար՝ երեխաների մասնակցությամբ։

Մրցաշարը տարիների ավանդույթ ունի, անցկացվում է «Մենք ապագա օլիմպիականներն ենք» խորագրի ներքո։

Այս տարի Երևանի 24 մանկապարտեզների մոտ 200 սան է մասնակցել սպորտային միջոցառմանը։

Փոքրիկները, սպորտային այս միջոցառմանը մասնակցելուց հետո,կիսվել են նաև իրենց երազանքներով՝ մեկն ուզում է հայտնի ֆուտբոլիստ դառնալ, ինչպես Հենրիխ Մխիթարյանն է, մյուսը՝ շախմատիստ։  

Միջոցառման ավարտին նաև պարգևներ են հանձնվել  դրան մասնակցած բոլոր երեխաներին։ Նրանց հյուր են եկել նաև մուլտհերոսները։