ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը չի հետևում քաղաքական իրադարձություններին, ինչպես ինքն է ձևակերպում: 24News-ի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում երեկ Սարդարապատում տեղի ունեցած քստմնելի իրադարձությանը, երբ ոստիկանները փակել էին Վեհափառ Հայրապետի ճանապարհը, նա, այնուամենայնիվ, պատասխանեց .«Թող թողնեին` ես չէի փակել ճամփան:
Պետք չէր փակել, ինչի՞ համար փակեին:
Ես էդ բաների մեջ չեմ խառնվում, ես ունեմ իմ մասնագիտությունը, ինձ իմ մասնագիտության մասին հարցեր տվեք, ես ինչ գործ ունեմ››: