Լոռու մարզպետի հրամանով «Վանաձոր» ԲԿ-ի տնօրենն ազատվել է պաշտոնից. ԲԿ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի


Լոռու մարզպետի հրամանով «Վանաձոր» ԲԿ-ի տնօրենն ազատվել է պաշտոնից. ԲԿ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
Մայիս 24 11:48 2024

Մայիսի 23-ին, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հրամաններ է ստորագրել:

Shamshyan.com-ը հայտնում է, որ Լոռու մարզպետի հրամանով Վահագն Մկրտչյանը ազատվել է «Վանաձոր» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնից՝ նրա պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ:

Ա. Ղազարյանի մեկ այլ հրամանով «Վանաձոր» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Մեսրոպ Հազրոյանը նշանակվել է «Վանաձոր» բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: