Երևանի ավագանու անդամ Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարել են


Երևանի ավագանու անդամ Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարել են
Մայիս 13 15:05 2024
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն մայիսի 13-ին գումարել է արտահերթ նիստ։
 
Նիստի օրակարգում Երևանի քաղաքապետի՝ մայիսի 10-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունն էր, որի համաձայն Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարել են։
 
ԿԸՀ արձանագրությամբ, Երևանի ավագանու անդամ է գրանցվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Քրիստինե Գագիկի Վարդանյանը