Այսօր՝ ապրիլի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Նիկողայոս Տիգրանյան փողոցում 33-ամյա Գեղամ Մ.-ն իր վարած «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենայով բախվել է մայթեզրի բազալտե եզրաքարին, ապա առաջ ընթանալով բախվել 47-ամյա Արթուր Մ.-ի վարած «Changan» մակնիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է՝ մասամբ փակելով ճանապարհը:
Բախման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից, հայտնելով, որ իրենք վնասվածքներ չեն ստացել:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։