Ապրիլի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Արման Կոնակովը իր վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային երթևեկությունը կարգավորող լուսակիրին։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։