Դոլարն ու եվրոն էլ ավելի են էժանացել


Դոլարն ու եվրոն էլ ավելի են էժանացել
Ապրիլ 5 19:08 2024

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 5-ին, կազմել է 388.47 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.12 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.79 դրամ (նվազել է 1.22 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 490.64 դրամ (նվազել է 1.31 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.21 դրամ (նվազել է 0.01 դրամով):