Արաբական Միացյալ Էմիրություններում կկառուցվի էկոլոգիապես կայուն ֆուտուրիստական քաղաք՝ տեղակայված բուրգի ներսում: Այն կոչվելու է Ziggurat և նախատեսված է լինելու մեկ միլիոն մարդու համար, գրում է luxurylaunches.com-ը:
Դուբայում գործող Timelinks շրջակա միջավայրի նախագծման ընկերությունը մշակել է 2,3 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող շենքի նախագիծը: Այնտեղ չի թույլատրվի ավտոմեքենաներ վարել, իսկ 360 աստիճան մոնոռելսային ցանցը կօգնի բնակիչներին տեղաշարժվել ոչ միայն հորիզոնական, այլև ուղղահայաց:
Timelinks-ն արտոնագրել է նախագծում ներառված դիզայնը և տեխնոլոգիան, որը կենսաչափական տվյալներ է պահանջում բնակիչներից՝ իրենց տներ մտնելու համար:
Եգիպտացիների և մայաների բուրգերից ոգեշնչված Ziggurat-ի կառուցումը պետք է սկսվեր 2021 թվականին և ավարտվեր մինչև 2028 թվականը: 1200 մետր բարձրությամբ կառույցը կունենա բնակելի, առևտրային և հանգստի գոտիներ:
ԱՄԷ-ում կկառուցվի ֆուտուրիստական քաղաք՝ տեղակայված բուրգի ներսում (լուսանկարներ)

