Դոլարն ու եվրոն շարունակում են անկումը


Դոլարն ու եվրոն շարունակում են անկումը
Մարտ 29 16:38 2024

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 29-ին, կազմել է 393.28  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.18 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 424.11 դրամ (նվազել է 1.51 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 496.04  դրամ (նվազել է 1.61 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.26 դրամ (նվազել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 387-391 դրամով, վաճառվում է 394-397 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 413-419 դրամով, վաճառվում է 426-431 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.97-4.19 դրամով, վաճառվում է 4.28-4.48 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 390 դրամով, վաճառվում՝ 393.5 դրամով:

Եվրոն գնվում է 420 դրամով, վաճառվում է 426-427 դրամով:

Ռուբլին գնվում է 4.15 դրամով, վաճառվում է 4.25 դրամով: