Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է


Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
Մարտ 27 02:16 2024

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է 394.46  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.25 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 425.62 դրամ (նվազել է 1.93 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 497.65  դրամ (նվազել է 0.91 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.27 դրամ (մնացել է անփոփոխ):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 389-392.5 դրամով, վաճառվում է 395-398.50 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 417-422 դրամով, վաճառվում է 428-437 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.97-4.22 դրամով, վաճառվում է 4.31-4.49 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 390 դրամով, վաճառվում՝ 395 դրամով:

Եվրոն գնվում է 422-423 դրամով, վաճառվում է 428-429 դրամով:

Ռուբլին գնվում է 4.18 դրամով, վաճառվում է 4.25-4.27 դրամով