Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Ռաֆայել Գևորգյանն ու Նարեկ Տերյանը։
Գևորգ Պապոյանը համառոտ ներկայացրել է տնտեսության ոլորտում կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ու առաջնահերթությունները՝ ընդգծելով տնտեսության դիվերսիֆիկացիայի կարևորությունը և, հատկապես, ամրագրել այդ շրջանակներում համագործակցության խորացումը ԱՄՆ-ի հետ։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի (TIFA) մարտին կայացած հերթական նիստի արդյունավետ անցկացմանն ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև 2024 թվականին «Ամերիկայի մրցունակության փոխանակում» (ACE) ծրագիրը Հայաստանում անցկացնելու կարևորության և հնարավորությունների շուրջ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող տարբեր հարցերի։