Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել


Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել
Մարտ 21 16:28 2024

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 21-ին, կազմել է 398.48  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.29 դրամով: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 435.10 դրամ (աճել է 1.75 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 508.70 դրամ (աճել է 1.19 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.35 դրամ (աճել է 0.04 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 393-397 դրամով, վաճառվում է 400-402 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 425-431 դրամով, վաճառվում է 438-443 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.01-4.27 դրամով, վաճառվում է 4.3-4.53 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 396 դրամով, վաճառվում՝ 400-401 դրամով:

Եվրոն գնվում է 428-430 դրամով, վաճառվում է 436-437 դրամով:

Ռուբլին գնվում է 4.15-4.23 դրամով, վաճառվում է 4.30-4.33 դրամով: