Յունիբանկը ժամկետից շուտ տեղաբաշխել է 2 մլրդ ՀՀ դրամ եւ $5 մլն պարտատոմսերը


Յունիբանկը ժամկետից շուտ տեղաբաշխել է 2 մլրդ ՀՀ դրամ եւ $5 մլն պարտատոմսերը
Մարտ 21 10:36 2024

Յունիբանկը սահմանված ժամկետից շուտ ավարտել է 2 մլրդ ՀՀ դրամ եւ 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը:

Բանկից հայտնում են, որ «հաճախորդների վստահության եւ առաջարկի շահավետ պայմանների շնորհիվ  պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը բավականին բարձր է եղել, ինչի արդյունքում պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է կարճ ժամանակահատվածում»:

Պարտատոմսերը ձեռք են բերվել ներդրողների լայն շրջանակի կողմից:

Թողարկված դրամային եւ դոլարային պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 11%  եւ 5% տարեկան, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Արժեկտրոնային եկամուտը վճարվելու է եռամսյակը մեկ: Պարտատոմսերը կցուցակվեն AMX Հայաստանի ֆոնդային բորսայում:

Բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ:  

Հաշվի առնելով, որ պարտատոմսերի պահանջարկն այս անգամ եւս էապես գերազանցեց առաջարկը, Յունիբանկը նախատեսում է մոտ ժամանակներս իրականացնել նոր՝ 24-րդ թողարկումը:

Ծրագրային ազդագիրը (գրանցված 30.08.2023թ. N 1/434Ա), դրա լրացումները եւ թողարկման վերջնական պայմանները հրապարակված են www.unibank.am կայքում: