Հաղթանակի շքերթներ կանցկացվեն Ռուսաստանի 28 քաղաքներում․ Շոյգու


Հաղթանակի շքերթներ կանցկացվեն Ռուսաստանի 28 քաղաքներում․ Շոյգու
Մարտ 20 21:25 2024

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի տարեդարձին նվիրված շքերթներ ու զորահանդեսներ կանցկացվեն Ռուսաստանի 28 քաղաքներում, դրանց կմասնակցի ավելի քան 50 հազար մարդ, կցուցադրվի մոտ հազար տեսակի զենք ու զինտեխնիկա, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Շոյգուն հայտնել է նաև, որ Մոսկվայի Կարմիր հրապարակում զորահանդեսին 9 000 մարդ կմասնակցի, կներկայացվի 75 միավոր սպառազինություն ու զինտեխնիկա, կներգրավվի նաև ավիացիան։

ՌԴ պաշտպանության նախարարը հստակեցրել է, որ շքերթին կմասնակցեն գնդեր, գումարտակներ, վաշտեր, հատուկ ռազմական գործողության մասնակիցներ, ռաազմակրթարանների սաներ, կադետներ, զինվորական նվագախմբեր և այլն։