Ադրբեջանի նախագահի գլխավոր խորհրդական Հիքմեթ Հաջիևը հրապարակել է Ադրբեջանի «նորացված» քարտեզը։
Նա շնորհավորել է Նովրուզը՝ նշելով․
«ՄԱԿ-ի նորացված քարտեզ՝ թվագրված 2024թ․։ Սեփական աշխարհագրական անուններով, նոր իրողությունների լավագույն նկարազարդում: Խաղն ավարտված է, չկան գորշ գոտիներ, Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը»,- գրել է Հաջիևը։