Հայաստանում «Միր» քարտերի աշխատանքի դադարեցման տվյալները հստակեցման կարիք ունեն. Զախարովա


Հայաստանում «Միր» քարտերի աշխատանքի դադարեցման տվյալները հստակեցման կարիք ունեն. Զախարովա
Մարտ 20 07:21 2024

Հայաստանում «Միր» վճարային համակարգի քարտերի աշխատանքի դադարեցման մասին տվյալները հստակեցման կարիք ունեն․ ՌԴ կառավարությունն այս պահին զբաղվում է դրանով․ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Դա լրացուցիչ հստակեցում է պահանջում, ինչով էլ այժմ զբաղվում է մեր գերատեսչությունը և, ընդհանուր առմամբ, կառավարությունը», - ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։