Փոխանակման կետերում մարտի 13-ին ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են


Փոխանակման կետերում մարտի 13-ին ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
Մարտ 13 10:39 2024

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի դեպքում միջին գինը 406.13  դրամ է:

Փոխանակման կետերում դոլարի առքը 402 դրամ է, վաճառքը՝ 405 դրամ։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 434 դրամ, իսկ վաճառքի դեպքում միջին փոխարժեքը` 446.41  դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 438 դրամ է, վաճառքը՝ 443 դրամ։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.29 դրամ, վաճառքի դեպքում միջին գինը՝ 4.50 դրամ է։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4.33 դրամ, վաճառքը`4.43 դրամ։