Չգիտեմ`ինչպես եմ թողնելու սպորտը. Հռիփսիմե Խուրշուդյանը՝ կարիերան ավարտելու մասին


Չգիտեմ`ինչպես եմ թողնելու սպորտը. Հռիփսիմե Խուրշուդյանը՝ կարիերան ավարտելու մասին
Փետրվար 20 12:06 2024

Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան:

Սոֆիայում «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Խուրշուդյանն ասել է՝ ցանկանում էր կարիերան ավարտել մեդալ նվաճելով, ինչն էլ եղել է. «Ոչ ոք չգիտի, թե ես ինչերի միջով եմ անցել այս մրցաշարին մասնակցելու համար։ Նույնիսկ եղել է, որ հրաժարվել եմ, բայց ամուսինս ու ընկեր Արտաշը ինձ ոգևորել ու բերել են այս մրցաշարին: Ուզում էի կարիերաս ավարտել մեդալ նվաճելով, ինչն էլ եղավ ու ինչի համար ուրախ եմ: 25 տարի է՝ այս մարզաձևում եմ»:

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրն առանձնակի շնորհակալություն է հայտնել հայ երկրպագուներին, որոնք իր կողքին են եղել թե՛ հաղթանակների, թե՛ պարտությունների ժամանակ:

ArmSport-ն առաջարկում է մասնակցել մեր նոր Quiz-ին՝ խաղ-վիկտորինա, որը հնարավորություն կտա ոչ միայն ժամանակը հետաքրքիր անցկացնելու և մարզաշխարհի վերաբերյալ գիտելիքները հարստացնելու, այլև՝ ստանալու արժեքավոր մրցանակներ։ Երրորդ շաբաթվա վիկտորիային մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հղումով։

«Չգիտեմ` ինչպես եմ թողնելու սպորտը: Մի կողմից ուրախության արցունքներ են, մյուս կողմից տխրում եմ ու մտածում՝ երանի կրկին 20 տարեկան լինեի ու նորից մրցահարթակ դուրս գայի»,-ասել է նա:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: