Ծանրորդ Պետրոս Պետրոսյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը Եվրոպայի առաջնությունում


Ծանրորդ Պետրոս Պետրոսյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը Եվրոպայի առաջնությունում
Փետրվար 19 16:38 2024

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանու անդամները շարունակում են ելույթները Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի վարկանիշային առաջնությունում:

109կգ քաշային կարգում մրցահարթակ էր դուրս եկել Հայաստանի հավաքականի ծանրորդ Պետրոս Պետրոսյանը։

Պոկում վարժության համար ծանրորդը փորձել է բարձրացնել 165 կգ, սակայն վնասվածք է ստացել։ 

Պետրոսը դուրս է մնացել ԵԱ-ի պայքարից։