Ռումինիայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը (67 կգ) սփոփիչ գոտեմարտում մրցեց Ֆինլանդիայի ներկայացուցիչ Նեստորի Կալե Միկայել Մանիլայի հետ եւ հաղթեց 6:2 հաշվով։
Սլավիկ Գալստյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի թուրք Մուրատ Ֆիրատի հետ։
Սլավիկ Գալստյանը քառորդ եզրափակիչում մրցել էր ռուս Ռուսլան Բիչուրինի հետ եւ պարվել 0:9 հաշվով:
82 կգ քաշային Կարեն Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտում 1:10 հաշվով պարտվեց Հունգարիայի ներկայացուցիչ Էրիկ Շիլվասիին եւ ավարտեց պայքարը