Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճեց ոսկե մեդալ։
19-ամյա Գրիգորյանը երկամարտի 196 կգ արդյունքով նվաճեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոնի կոչումը։
55 կգ քաշային հայ մարզիկը նաև հրում վարժությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ: