Մայրը երեխային դրել է ջեռոցի մեջ՝ շփոթելով այն օրորոցի հետ


Մայրը երեխային դրել է ջեռոցի մեջ՝ շփոթելով այն օրորոցի հետ
Փետրվար 13 20:32 2024

ԱՄՆ ոստիկանությունը հետաքննում է Միսսուրիում ծանր այրվածքներ ստացած երեխայի հետ կապված միջադեպի հանգամանքները, հայտնում է The Guardian-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մայրը նրան օրորոցի փոխարեն դրել է ջեռոցի մեջ։ Նա ոստիկանություն և շտապօգնություն է կանչել առանձնատուն՝ հասկանալով, թե ինչ է տեղի ունեցել։

Կինը բացատրել է, որ ցանկացել է որդուն քնեցնել և օրորոցի փոխարեն նրան միացված ջեռոցի մեջ է դրել։ Դեպքի վայր ժամանած բժշկները նորածնի մարմնի վրա այրվածքներ են արձանագրել, նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Քննիչները պարզում են դեպքի հանգամանքները, կնոջը մեղադրանք է առաջադրվել։