Այսօր՝ փետրվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:20-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Աշտարակի խճուղուց դեպի Դավիթաշեն ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պաշտպանիչ պատնեշին, ապա առաջ ընթացել, բախվել հողաթմբերին և մոտ 2 մետր բարձրությունից ընկել և հայտնվել է Մաշտոցի զինկոմիսարիատի դիմաց՝ ճանապարհի երթևեկելի գոտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները ու Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։