Երեկ՝ փետրվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 31-ամյա Մարատ Թ․-ն իր վարած Nissan Teana մակինիշի ավտոմեքենայով Իջևան-Նոյեմբերյան M16 ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբերին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի, 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, դասակի հրամանատար Արտակ Օհանյանի գլխավորությամբ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։