Երևանի «Արարատը» Gameofthepeople-ի վարկածով ընդգրկվել է Եվրոպայի մոռացված ակումբների ցանկում։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Բրիտանական հրատարակությունը կազմել է այն ակումբների ցանկը, որոնք ժամանակին հայտնի էին իրենց մեծությամբ, իսկ այժմ կա՛մ չկան, կա՛մ գտնվում են ոչ այդքան լավ վիճակում:
«Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հանդիպումներն այսօր գրավում են 500-ից քիչ հանդիսական: Խորհրդային Միության փառքի տարիներին Երևանի «Արարատի» հանդիպումներին նվազագույնը 25 հազար հանդիսական էր ներկա լինում, իսկ մի անգամ, երբ նրանք հանդիպեցին «Վեսթ Հեմ Յունայթեդին» 1975/76 թվականների Եվրոպայի գավաթակիրների գավաթի խաղին, ներկա էին 66000 երկրպագուներ: Այն ժամանակ «Արարատը» ԽՍՀՄ գավաթի հաղթող էր։ Նրանք երկու անգամ հաղթել են այս մրցաշարում՝ 1973 և 1975 թվականներին։ Նրանք ԽՍՀՄ չեմպիոն էին նաև 1973թ. այն ժամանակ ունեին մի շարք անվանի խաղացողներ, այդ թվում՝ Արկադի Անդրեասյանը, Լևոն Իշտոյանը, Էդուարդ Մարկարովը։
Խորհրդային տարիներին ակումբի տարբերանշանի վրա պատկերված էր Արարատ լեռը, որը կարելի է տեսնել Երևանի բոլոր ծայրերից»,- գրում է Gameofthepeople-ը։