Վրաերթ՝ Երևանում․ հիվանդանոց տեղափոխված հետիոտնը մահացել է


Վրաերթ՝ Երևանում․ հիվանդանոց տեղափոխված հետիոտնը մահացել է
Հունվար 31 23:54 2024

Այսօր՝ հունվարի 31-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացի։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին ու պարեկներին հայտնել են, որ ըստ նախնական տեղեկությունների տղամարդը վրաերթի է ենթարկվել ու մինչ ոստիկաններն ու պարեկները պարզում են հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը

Վրաերթի ենթարկվածը, գիտակցության, չգալով մահացել է։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են մահացածի և վարորդի ինքնությունը և ինչ ավտոմեքենա է եղել։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը փախուստի չի դիմել, շտապօգնության ավտոմեքենայով մեկնել է հիվանդանոց, ապա ինքնակամ ներկայացել է քննչական բաժին, ով ենթարկվել սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։