ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակում փաստաթղթեր են ձևակերպվում հունվարի 24-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 0:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենան դեռևս անհյատ հանգամանքներում դուրս է եկել երթևեկլի գոտուց և բախվել Մեծամոր քաղաքում գործող՝ Էմմա Ղուկասյանին պատկանող բենզալցակայանի պատին ու կիսով չափ հայտնվել տարածքում: Դեպքի վայր են ժամանել Մեծամորի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաևՀՀ ՆԳՆ ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Հայկ Դարբինյանն ու կրտսեր պարեկ Սիրան Մկրտչյանը: Պարեկները տեղում պարզել են, որ վարորդը եղել է Արմավիրի մարզի բնակիչ 51-ամյա Արարատ Ղուլիջանյանը: Վերջինը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չեն եղել: