Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում տեղի է ունեցել Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունների փակման արարողությունը: Շախմատի ֆեդերացիան ամփոփել է արդյունքները։
«Տղամարդկանց առաջնությունում չեմպիոն դարձավ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, ով 9 հնարավորից վաստակեց 6 միավոր:
Գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը և Սամվել Տեր-Սահակյանը վաստակեցին 5.5 միավոր:Լրացուցիչ ցուցանիշներով արծաթե մեդալակիր դարձավ Մանուէլ Պետրոսյանը: Լավագույն եռյակը եզրափակեց Զավեն Անդրիասյանը, իսկ Սամվել Տեր-Սահակյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:
Կանանց առաջնությունում չեմպիոն դարձավ կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը, ով վաստակեց 7.5 միավոր: Արծաթե մեդալակիր դարձավ կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Ավետիսյանը՝ 7 միավորով: Լավագույն եռյակը եզրափակեց Միլենա Գասպարյանը՝ 5.5 միավորով:
Ռոբերտ Հովհաննիսյանը և Սուսաննա Գաբոյանը ստացան Հայաստանի հավաքականում հանդես գալու իրավունք»,- հայտնում են ֆեդերացիայից։