Հունվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:30-ի սահմաններում Ավան վարչական շրջանում՝ Մ. Բաբաջանյան փողոցի թիվ 5/4 հասցեի դիմաց, ճակատ ճակատի բախվել են Նոր Խարբերդի բնակիչ, 62-ամյա Սիմոն Փ.-ի վարած Opel մակնիշի և Երևանի բնակիչ, 38-ամյա Գևորգ Ա.-ի վարած «ՎԱԶ 217230» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով վարորդներից Սիմոն Փ.-ն և նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 28-ամյա Հարություն Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։