1 զոհ, 3 վիրավոր․ բախվել են Hyundai Elysion-ն ու Volkswagen Jetta-ն


1 զոհ, 3 վիրավոր․  բախվել են Hyundai Elysion-ն ու Volkswagen Jetta-ն
Հունվար 3 21:55 2024

Այսօր՝ հունվարի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին՝ Զոլաքար գյուղի վարչական տարածքում բախվել են Hyundai Elysion մակնիշի և Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն։Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Մարտունու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։