Ես շարունակում եմ աղոթել այն ժողովուրդների համար, որոնք տառապում են պատերազմների պատճառով. Հռոմի պապ


Ես շարունակում եմ աղոթել այն ժողովուրդների համար, որոնք տառապում են պատերազմների պատճառով. Հռոմի պապ
Հունվար 1 12:33 2024

Հռոմի Ֆրանցիսկոս պապը շնորհավորել է բոլոր հավատացյալների Նոր տարին. 

«Ես շարունակում եմ աղոթել այն ժողովուրդների համար, որոնք տառապում են պատերազմների պատճառով՝ նահատակված ուկրաինացի ժողովրդի, Պաղեստինի և Իսրայելի ժողովուրդների, սուդանցիների և շատ ուրիշների համար։ Քանի որ տարին ավարտվում է, եկեք ինքներս մեզ հարց տանք, թե քանի մարդկային կյանք է խլվել զինված բախումների հետևանքով։ Որքան մահ, ավերածություն, տառապանք, աղքատություն»,- ասել է հովվապետը։

Հռոմի պապն ընդգծել է նաև ընտանիքի առանձնահատուկ նշանակությունը՝ այն համարելով հասարակության կարևորագույն տարր: