Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրը «Ինտերի» հետ մինչև 2025 թվականը


Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրը «Ինտերի» հետ մինչև 2025 թվականը
Դեկտեմբեր 30 21:27 2023

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է աշխատանքային պայմանագիրը միլանյան ակումբի հետ մինչև 2025 թվականը, ինչի մասին շուտով կհայտարարվի։ Այս մասին հայտնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Աղբյուրի համաձայն՝ 34-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 4 միլիոն եվրո։ Ընդգծվում է, որ «Ինտերում» մնալու համար Մխիթարյանը մերժել է Սաուդյան Արաբիայի անանուն ակումբի առաջարկը։

Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանը միլանյան ակումբում հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։ Այս ընթացքում Մխիթարյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 72 հանդիպման, որոնցում դարձել է յոթ գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ: