Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 55-ամյա Գևորգ Գ․-ն իր վարած Zhongtong մակնիշի ավտոբուսով Նուբարաշենի խճուղի թիվ 9 հասցեում վրաերթի է ենթարկել հետիոտն 61-ամյա Նորիկ Ա․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում։