Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարտաի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 22 կմ հատվածում «Ադանա» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Վահե Մարտիրոսյանի վարած ՎԱԶ 21099 մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Կամո Մարտիրոսյանի վարած Mazda 6 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ՎԱԶ 21099-ը գլխիվայր շրջվել է:
Վթարի հետ վերջինի վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Արտաշատ բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատար տեղակալ Աբել Վարդանյանի, և վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի գլխավորությամբ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։