Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 24-րդ հերթական ժողովում ՀՖՖ նախագահ ընտրեց։
Փակ, գաղտնի քվեարկությամբ Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։
Հիշեցնենք՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուները երկուսն էին՝ Արմեն Մելիքբեկյան և Արաս Օզբիլիզ։
Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունն առաջադրել էր «Անի» ակումբը, Արաս Օզբիլիզի թեկնածությունն առաջադրել էր «Ուրարտու» ակումբը։
Արաս Օզբիլիզին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը 3 է, Արմեն Մելիքբեկյանինը՝ 20 կողմ։