Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 07:20-ի սահմաններում ՌԴ քաղաքացի 60-ամյա Կազբեկ Ագուզարովը իր վարած MAN մակնիշի գազատար ավտոցիստեռնով Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին՝ Հաղպատից դեպքի Ախթալա ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է հողաթմբերին ու քարերին և կողաշրջվել:
Վարորդը տեղում մահացել է: Վթարի հետևանքով ավտոմեքենան ամբողջությամբ փակել է ճանապարհը: